Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2019թ.
Արալեզի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԼԵԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.01.19 Այսօր Արարատի մարզի հոգևոր տեսուչ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի մասնակցությամբ, Արալեզ համայնքի համայնքապետարանում կատարվեց Սուրբ Ծննդյան տնօրհնեքի արարողակարգ։

Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից, երբ առաքյալները Քրիստոսի Համբարձումից հետո շրջում էին տները՝ բոլորին տանելով Քրիստոսի Ծննդյան ու Հարության ավետիսը։ Նույն կերպ և առաքյալների հետևորդները՝ քահանաները, տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան ութօրյակին (հունվարի 6-13) և Սուրբ Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց վիճակված համայնքների հավատացյալների տները և օրհնում նրանց բնակարաններն ու ընտանիքի անդամներին։

05.10.18 05.10.18 ԱՐԱԼԵԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

    Հարգելի´  Ուսուցիչներ .
  Արալեզի  համայնքապետարանը  խորին երախտագիտությամբ և ջերմորեն շնորհավորում Է  բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:  Մեր ժողովուրդը կրթությունը համարել է իր ազգային ինքնությունը պահպանելու ամենալավագույն և հուսալի միջոցը: Այդ սուրբ գործի նվիրյալ Սուրբ Մեսրոպի ուսուցչապետությամբ է հիմնադրվել հայ մանուկներին կրթելու և դաստիարակելու ուսուցողական դպրոցը,  որի հետևորդներն այսօր դուք եք: Մայր հայրենիքին անձնվեր ծառայելու հրաշալի օրինակ է մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում ձեր անմնացորդ նվիրումը, ձեր դերն ու ավանդը մեր անկախ պետականության կերտման, կայուն զարգացման գործում:

21.09.18 21.09.18 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի´ հայրենակիցներ, արալեզցիներ. Ընդունեք ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ  Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը իր ընտրությունը կատարեց, միասնական պայքարի շնորհիվ հռչակեց իր անկախ պետականությունը: Անցած 27 տարիների ընթացքում հայ ժողովուրդը անցավ բազմաթիվ ծանր փորձությունների միջոցով, բայց այդ ամենով հանդերձ ՀՀ-ում սկսվեց պետականաշինության և հաղթանակների ժամանակաշրջանը՝ Հայաստանի Հանրապետությունը կայացավ: Հայ ժողովուրդը հույսը դրեց իր վրա, ոչ թե ուրիշի, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն:Նա վստահեց իր ուժերին, համոզված լինելով, որ ապագան իրենն ու իր զավակներինն է:

09.09.18 01.09.18 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արալեզ   համայնքի սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, հատկապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են «իմ դպրոցը»: 

01.08.18 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածՀՀ Արարատի մարզի Արալեզի համայնքապետարանում 2018թվականի օգոստոսի 30-ին ժամը 12.00-ին տեղի կունենա  Արալեզի համայնքապետարանի ծառայողական տրանսպորտային միջոցի աճուրդ վաճառք Լոտ 1. ГАЗ-3110I /թողարկման տարեթիվը  2006թ/  Մեկնարկային գինը սահմանել ըստ անկախ գնահատողի` <<Արդկապիտալ>> ՍՊԸ-ի հետևության` 577,0հազ ՀՀ դրամ: Նախավճարի և քայլի չափը մեկնարկային գնի 5%-ին համարժեք ՀՀ դրամ: Մուտքի վճարը  5000 ՀՀ դրամ: Սահմանափակումներ չկան:  Աճուրդը կկայանա ՀՀ Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882—Ն որոշման համաձայն: Հայտերի ընդունումը դադարում է աճուրդից 3 օր առաջ: Լրացուցիչ տեղեկությունների ... Մանրամասն
1


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Արալեզ համայնքում տեղի ունեցավ հուշահամալիր կոթողի
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.ԱՐԱԼԵԶ

6-05-01

aralezgg@gmail.com, aralez.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱԼԵԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner